
Երևանում քաղաքացիները գիշերը մնացել են վերելակում

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 04:54-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 37 շենքը հոսանքազրկվել է, քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 03:08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 31 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ն. Զ.-ին դուրս են բերել վերելակից: