Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը դուրս է եկել բանտից՝ գրավ վճարելով 150 հազար եվրոյի չափով:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում կայացվել է գումարի գանձման 5232 որոշում` 18.028 միլիոն դրամի չափով, բռնագանձման 588 հայց՝ 605 միլիոն դրամ հայցագնով և պարտատերերի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին 542 դիմում` 8.808 միլիոն դրամ պահանջով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը:
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռուս գործընկերներին գրություն է ուղարկել` ոչնչացված լոլիկի մասին ինֆորմացիա տրամադրելու համար:
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2019 ընտրական փուլի շրջանակներում հյուրընկալել էր Ռուսաստանի ընտրանուն (1:2):
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Հայաստանում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել զինծառայությունից տարկետման իրավունքը: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արցախի խորհրդարանի խոսնակն ընդգծեց, որ չպետք է գնալ հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը:
Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն` միջազգային հանրության դիրքորոշման հետ:
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի մարտանավերը կմիանան ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ռազմանավերին Ճապոնական ծովի ջրատարածքում Կորեական թերակղզու ափերի մոտ անցկացվելիք ընդգրկուն վարժանքների ընթացքում:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Նոյեմբերի 10-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան – Լոռի բերդ ավտճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ավագ մանկաբարձ-գինեկոլոգին՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումներին:
Կատալոնիայի խորհրդարանի տարբեր դեպարտամենտների մոտավորապես հարյուր աշխատակիցներ նոյեմբերի 10-ին ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն տարածաշրջանի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի ու եւս մի քանի պատգամավորների, որոնք ավելի վաղ ցուցմունքներ էին տվել Իսպանիայի Գերագույն դատարանում:
Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK) երկրի զինված ուժերի շահագործմանն է հանձնել «NEB» (Nüfuz Edici Bomba) տեսակի ռումբերը, որոնք նախատեսված են թաքստոցները և բետոնե կառույցները ոչնչացնելու համար:
Շնորհավորում եմ ձեր ավանդական մասնագիտական տոնի՝ Միլիցիայի օրվա առթիվ:
ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա քննության է առել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձորի համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի թիվ 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Շերամի 9, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Երեւան: Մեր այցելության օրը այս հասցեում էին Վեոլիա Ջրի կապալառու Էմօշին ընկերության մասնագետները բնակիչների մոտ փոխարինում ջրաչափերը: Ընդ որում, անվճար:
Ռումինական մի շարք առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են այժմ Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանի/Ara Malikian՝ նոյեմբերի 7-ին Բուխարեստի հռչակավոր Սալա Պալատուլուի/Sala Palatului դահլիճում կայացած մենահամերգին, իսկ a1 հեռուստաընկերության «Բարի առավոտ» հաղորդումը համերգից մի քանի օր առաջ հյուրընկալել էր Մալիքյանին։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրան անդամակցությունը դադարեցնելու երկրի մտադրության հարցում:
«Մենք մի քիչ ժամանակից առաջ ենք ընկնում` փոխզիջումների, լուծումների մասով: Իմ խորին համոզմամբ՝ մենք շատ հեռու ենք այդ փուլից, որովհետև այն, ինչ այսօր նկատում ենք բանակցային գործընթացում, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, այլևս նույնիսկ ցանկություն չունի գնալ կոնկրետ լուծումների»։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հաստատել է գրող-երգիծաբան Միխայիլ Զադոռնովի մահվան տեղեկատվությունը, նրա խոսքը նոյեմբերի 10-ին փոխանցել է RT-ն։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ Արցախյան խնդրի լուծման ամենալավ ճանապարհը բոլոր երկրների կողմից Արցախի ճանաչումն է: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Աշոտյանը, ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վստահ է, որ Հայաստանը կարող է լուրջ տնտեսական աճ գրանցել համայնքներում տնտեսական հզորացման դեպքում։
«Արցախում չեն զարմանում, երբ Իլհամ Ալիևը նստում է Սերժ Սարգսյանի դիմաց, նայում աչքերին, խոսում հրադադարի մասին, բայց 2 օր հետո կրկին զոհեր ենք ունենում»,- ասաց նա:
Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ բազմիցս ասվել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքում է տարածված լուրերն այն մասին, որ Բելառուսի դեմ խաղը պայմանավորված է եղել: Այս մասին հայտնեցին ՀՖՖ-ից: Federbet միջազգային կազմակերպությունը (այն զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ) կասկածներ է հայտնել, որ Հայաստան-Բելառուս (4:1) ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել:
Ամերիկացի դերասան Ջոն Հիլերմանը 84 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում: