
ՀՖՖ-ն՝ Բելառուսի հետ «պայմանավորված» խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքում է տարածված լուրերն այն մասին, որ Բելառուսի դեմ խաղը պայմանավորված է եղել: Այս մասին հայտնեցին ՀՖՖ-ից: Federbet միջազգային կազմակերպությունը (այն զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ) կասկածներ է հայտնել, որ Հայաստան-Բելառուս (4:1) ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել: Ըստ կազմակերպության, կասկածելի է եղել այն, որ մինչ խաղի 41-րդ րոպեն, երբ 0:0 էր հաշիվը շատ խաղադրույքներ են արվել Հայաստանի թիմի հաղթանակի օգտին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ: