Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված նամակում տեղեկացրել է, որ Թուրքիան այլևս չի ցանկանում հանդիսանալ կառույցի գլխավոր դոնորներից մեկը:
Միացյալ Նահանգներն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից առեւտրատնտեսական օգուտ կորզել, Վաշինգտոնը կաշխատի սոսկ իրավահավասար հիման վրա:
Վրաստանը կշարունակի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությանը մասնակցել նախկին կազմով՝ 870 զինվորականներով:
Ինչպես տեղեկացրել ենք՝ Շիրակի պետական համալսարանի որոշ դասախոսներ ահազանգել են, որ համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն ունենալով իշխանությունների հովանավորչությունը, ռեպրեսիվ մեթոդներ կիրառելով՝ կադրային ջարդ է իրականացնում Շիրակի պետական համալսարանում՝ ցանկանալով ազատվել որակյալ կադրերից:
Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ և այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը:
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին կարիերան կավարտի ընթացիկ մրցաշրջանից հետո:
«Մեդիա կենտրոնն» այսօր Գյումրիում կազմակերպել էր «Գյումրու զարգացման ծրագրերը և անօթևանության խնդրի լուծումները. բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը» թեմայով քննարկում։
Բաքվի Նարիմանովի շրջանում տեղակայված բիզնես-կենտրոնում՝ «AFEN Plaza»-ում հրդեհ է բռնկվել:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպրետիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
«Ես կավելացնեի, որ, օրինակ, Պոլիտեխնիկական ինստիտուտն անմիջապես կցվի բանակին: Առհասարակ, դեռևս Փարիզում, երբ առաջին անգամ բացվեց Պոլիտեխնիկ ինստիտուտը, նախատեսված էր բանակային գիտահետազոտական նպատակների համար, և հենց այդպիսի գործառույթ էլ ուներ»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Բելառուսի դեմ ընկերական խաղի մասին:
Վաղվանից «Երևան-Զվարթնոց» օդանավակայան երթուղու ավտոբուսները շարժվելու են Երիտասարդական մետրոյի հարակից տարածքից։ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ժամը 7։00-ից մինչև 22։00-ն երթուղին աշխատելու է կես ժամը մեկ ինտերվալով, իսկ 22։00-ից մինչև առավոտյան 7։00-ն աշխատելու է մեկ ժամ պարբերականությամբ:
Աղջկան նախ խմեցրել են, ապա բռնաբարել։ Նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն աշխարհում «վիթխարի անկայունություն» է առաջացրել:
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից աննախադեպ ծավալով ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների իրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը:
ԱՄՆ-ը պատրաստվում է Դոնբասում 20 հազար միջազգային խաղաղապահների տեղաբաշխման ծրագիր առաջարկել Ռուսաստանին:
Իսրայելի ոստիկանությունը հավաստել է, որ իր քննիչները մի քանի ժամ հարցաքննել են երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, որի նկատմաբ երկու հետաքննություն է վարվում, որոնք կարող են հանգեցնել նրա պաշտոնաթողությանը։
Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ նոյեմբերի 10-ի վաղ առավոտվանից թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել:
Նոյեմբերի 10-ին, ժամը 09:58-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձեւակերպի Եվրամիությունից երկրի դուրս գալու ստույգ ժամանակը:
Առնվազն վեց մարդ է զոհվել Իժեւսկում բնակելի շենքի մի մասի փլվելու հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 10-ին տեղում ՌԻԱ Նովոստիին հայտնել էօպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի Վիետնամում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու օրից լրանում է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմների՝ Կարեն Դավթյանի և Լևոն Ավետիսյանի սպանության երկու ամիսը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործությունն իրականացնողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ սպանված տղաները առավել մտերիմ են եղել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի եղբոր հետ:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել այդ երկրում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալման փաստի առնչությամբ:
ԱՄՆ-ը Սիրիայում հրադադարի նոր գոտիների ստեղծումը համարում է Ժնեւյան գործընթացի իրագործմանը տանող ճանապարհ:
Եվրամիության երկրները պետք է համատեղ ջանքերով պատասխաններ գտնեն մի ամբողջ շարք մարտահարավերների, որոնց թվում են անօրինական միգրացիան, ահաբեկչությունը, կլիման, երիտասարդության գործազրկությունը, պոպուլիզմի ալիքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ։