«Հայաստան-Եվրամիություն առաջիկայում ստորագրվելիք համաձայնագիրը մի կողմից՝ Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը:
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի տեղական իշխանությունները քաղաքում առկա ծխի պատճառով ավտոմեքենաների օգտագործման հարցում մտցրել են սահմանափակումներ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է խառը մենամարտերի «Bellator 187» մրցաշարը:
Ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. կասկածյալը ճանաչում էր տուժածներին:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելուց հետո մեծ թափով իրականացնում է Իրանի հետ սահմանի 144 կմ երկարությամբ պատի կառուցման աշխատանքները:
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով:
2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրաքի կառավարության վնասները հասնում են 100 մլրդ դոլարի:
«Փաստաթուղթը կա, ՀՀ-ն նախաստորագրել է, դա նշանակում է, որ կողմերը, և հատկապես՝ Հայաստանը, որևէ խոչընդոտող սկզբունք այնտեղ չեն տեսնում։ Փաստաթղթի այն մասը, որը համապատասխանում է մեր շահերին, կարող ենք սկսել հիմա, և որոշ կետեր արդեն սկսել ենք․ ԵՄ-ն մեզ արդեն ֆինանսավորում է»։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին Արտյոմ Հարությունյանը հայտնաբերվել է:
Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Վիետնամի Դանանգ քաղաքում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները նոյեմբերի 10-ին, ժամը 21.50-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկի բուքմեյքերական գրասենյակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին։
Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն:
Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։
««Ելք» դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ. մենք կողմերին կոչ ենք արել քաղաքական բավարար կամք դրսևորել և մինչև վերջ տանել պրոցեսը։ Մենք մեր դերը գիտենք՝ այն ապագայում մոնիտորինգի ենթարկելն ու հետևելն է, որպեսզի համաձայնագիրը կյանքի կոչվի, որևէ դրույթ չմնա թղթի վրա և նախատեսված որևէ բարեփոխում իմիտացիայի տեսք չստանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։
Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-22 ինքնաթիռը Ֆարս նահանգում անցկացվող զորավարժությունների ընթացքում կործանվել է:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 12 շենք 69 բնակարանի բնակիչ, 1962 թ. ծնված Արտյոմ Հարությունյանը, որը նոյեմբերի 7-ին, ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում Պաշտպանության նախարարության շենքին:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ ընկել է ավազի փոսը:
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:
«Հայաստանը պատրաստ է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Նման պնդումներ եղել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման ուղղությամբ:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը անդրադարձել է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդրին, ասաց, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ, և խնդիրն, ըստ նրա՝ նախ և առաջ եվրոպական գործընկերների քաղաքական կամքի մեջ է։
Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կազմակերպվել է ծառատունկ։ Շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր տնկվելու է շուրջ 1100 ծառ։