«Ժամանակ» թերթըը գրում է. «Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման դեմ սկսված ուսանողների դասադուլները և բողոքի ցույցերը կարող են ծանր հետևանքներ ունենալ ԱԺ պատգամավոր, երիտասարդական տարիքին վաղուց հրաժեշտ տված, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի համար:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին թիվ 3 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 9-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաև սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում առավել աչքի ընկած դիրքի ավագները:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել Թուրքիա գաղթած սիրիահայ երեխաների կրթության հարցը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընտանիքը դատական հայց է ներկայացրել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ, որը հոդվածներ էր հրապարակել Paradise Papers-ի սկանդալային օֆշորային բացահայտումների ու դրանցում վարչապետի ընտանիքի անդամների ներգրավվածության վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ` աճում է նաեւ արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արեւելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է:
Ոստիկանները հրացանը հայտնաբերեցին անասնագոմում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել:
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ մեծացման շուրջ բարձրացված աղմուկից և քննադատությունից հետո պաշտպանության նախարարությունը նահանջել է և որոշել իջեցնել շեմը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաև կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդը նոյեմբերի 2-ին երկու կարեւորագույն որոշում է կայացրել: Խորհուրդն, ուսումնասիրելով ֆինանսների նախարարության գրությունները, որոշել է «Լեյկոալեքս» և «Խաչպար» ՍՊԸ-ներին չընդգրկել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցիների ցուցակում: Այլ խոսքով, որոշվել է չբավարարել պաշտպանության նախարարության դիմումը այս ընկերություններին սև ցուցակ գելու վերաբերյալ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վայոց ձորի Արենի ու Եղեգիս խոշորացված համայնքերում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը գնալով սրվում է: Խնդիրն այն է, որ Արենիին միավորված Ռինդ և Արփի համայնքների ղեկավարները պարտվել էին ՏԻՄ ընտրություններում: Հաղթել էր Ռինդի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարունակելու համար: Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրակարգի մասին, թեեւ իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քանի անգամ:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Audi գերմանական ավտոմոբիլային ընկերությունը վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Consumer Reports ամերիկյան հանդեսի հուսալիության վարկանիշը:
Շվեյցարիայում էքստրեմալները պարեր են կազմակերպել երկու կամուրջների միջեւ ձգված ճոպանների վրա:
Զբոսաշրջիկների համար առավել գրավիչ քաղաքը 2017 թվականին դարձել է Հոնկոնգը:
Երջանկությունն ուղղակիորեն կախված է այն մարդկանցից, որոնց հետ դուք շփվում եք, հայտարարել է ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգի Հյուսիսարեւմտյան համալսարանի նեյրոկենսաբան Մորան Սերֆը:
Երեկոյան ուտելը ոչ միայն հանգեցնում է ավելորդ քաշի, այլեւ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի զարգացման վտանգները:
Աղցան «Մայրաքաղաքային»՝ ապխտած հավով:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 43-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը սպանելու մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվելէ անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հենց այսօր ես երջանիկ կլինեմ: Դա նշանակում է, որ Աբրահամ Լինքոլնի նման ինքս ինձ պետք է ասեմ. «Մեզնից շատերը երջանիկ են ճիշտ այնքան, որքան ուզում են երջանիկ լինել»: Երջանկության զգացողությունը ներսից է գալիս, և արտաքին ազդող գործոնները դրա հետ ոչ մի առնչություն չունեն:
Mirkrasoty.life-ը գրում է, որ գոյություն ունեն օգտակար ճարպեր, որոնք կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը և ազատվել ավելորդ կիլոգրամներից։