Բաժիններ՝

ՍԴ-ն իրավաբանական ուժը կորցրած ճանաչեց Վանաձորի ավագանու մի շարք որոշումներ

ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա քննության է առել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, Վանաձորի համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի թիվ 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։

Պատասխանող կողմ են ճանաչվել` որպես օրենքը ընդունած մարմին ՀՀ Ազգային ժողովը և որպես որոշումները ընդունած մարմին Վանաձորի համայնքի ավագանին: Դիմող կողմ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զեյլանյանը և Էդմոն Մարուքյանը:

Սահմանադրական դատարանի նախագահը ասաց, որ գրավոր ընթացակարգի շրջանակներում եղած նյութերը բավարար են գործով որոշում կայացնելու համար:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ՍԴ-ն որոշեց. առաջին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ, 179-րդ հոդվածների պահանջներին հակասող, երկրորդ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում, երրորդ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում, չորրորդ` ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2018 թվականի մարտի 31-ը` հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին, հինգերորդ` Վանաձորի ավագանու 2017 թվականի մարտի 31-ի թիվ 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները կորցնում են իրենց իրավաբանական ուժը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենց պահանջը Սահմանադրական դատարանը ամբողջությամբ բավարարել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս