Կայացվել է գումարի գանձման ավելի քան 5200 որոշում. ՊԵԿ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունում կայացվել է գումարի գանձման 5232 որոշում` 18.028 միլիոն դրամի չափով, բռնագանձման 588 հայց՝ 605 միլիոն դրամ հայցագնով և պարտատերերի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու մասին 542 դիմում` 8.808 միլիոն դրամ պահանջով:
Հայցերով և դիմումներով, այդ թվում՝ նաև նախորդ ժամանակաշրջանի ընթացքում ներկայացված հայցերով և դիմումներով, հաշվետու ժամանակաշրջանում կայացվել է 1242 վճիռ` 10.859 միլիոն դրամ ընդհանուր հայցագնով (286-ը՝ 186 միլիոն դրամ հայցագնով բռնագանձման հայցեր, 956-ը՝ 10.673 միլիոն դրամ պահանջով սնանկ ճանաչելու մասին դիմումներ):
Բավարարվել է 1218 վճիռ՝ 10.787 միլիոն դրամ հայցագնով (265-ը՝ 127 միլիոն դրամ հայցագնով բռնագանձման հայցեր, 953-ը՝ 10.659 միլիոն դրամ պահանջով սնանկ ճանաչելու դիմումներ), ինչը կազմում է ընդհանուր քանակի 98.1 տոկոսը և ընդհանուր հայցագնի 99.3 տոկոսը: Քննության փուլում է գումարի գանձման 4286 որոշում` 15.313 միլիոն դրամի չափով, բռնագանձման 565 հայց՝ 600 միլիոն դրամ հայցագնով, իսկ 492 դիմում՝ 7.999 միլիոն դրամ պահանջով գտնվում է սնանկության գործընթացում:
Ներկայացված հայցերով, գանձման որոշումներով և սնանկ ճանաչելու դիմումներով 2017թ. 9 ամիսներին գանձվել է 6.681 միլիոն դրամ գումար: Հաշվետու ժամանակահատվածում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին 15 938 որոշում, փաստացի գանձվել է 341 միլիոն դրամ, իսկ գույքի արգելադրման 1810 որոշում՝ 13.029 միլիոն դրամ գումարով, փաստացի գանձվել է 1.227 միլիոն դրամ գումար:
Ընթացիկ տարում հարկ վճարողների հետ կնքվել է պարտքի աստիճանական մարման 59 ժամանակացույց` 1.224 միլիոն դրամ գումարով: Հարկային և մաքսային 35 ծառայող էլ ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին