Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում կարող է մեծամասնություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
«2011 թվականից Երևան քաղաքում իրականացնում ենք մի ծրագիր, որը գյուղացու, արտադրողի և քաղաքի բնակչության միջև գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների միջոցով հարթակ ստեղծելու նպատակ ունի։ Երևանում կազմակերպվել են շուրջ 581 տոնավաճառներ։ Ձևավորված մշակույթն ուզում ենք շարունակել, և շաբաթ օրը ժամը 11։00-ին տեղի կունենա Կասյանի տոնավաճառի բացումը»,- ասաց պարոն Մակարյանը։
Դիտարկմանը, որ ծխողները բողոքում են, որ պետք է ոչ թե արգելել փակ տարածքներում ծխելը, այլ ստեղծել ծխողների և չծխողների համար հասարակական վայրեր, Հ.Հակոբյանը նշեց, որ ծխելը լրիվ արգելելը ճիշտ չէ, քանի որ ծխողն էլ ունի մարդու իրավունքներ ու ազատություններ, չծխողն էլ:
Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իտալացի ֆուտբոլիստի՝ Դորտմունդի «Բորուսիա» հավանական տեղափոխության մասին լուրերը:
Հունիսի 7-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացել են հերթական խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Ավելի քան 20 միջազգային հեղինակավոր կազմակերպություններ նախորդ շաբաթ Թբիլիսիում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով հունիսի 7-ին դիմել են Վրաստանի վարչապես Գերորգի Կվիրկաշվիլիին:
Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը…
Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հետ հուլիսի 7-ին Հռոմում կայացած ասուլիսին բարձր է գնահատել ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության վերաբերյալ ընդունված որոշման նախօրեին Իտալիայի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ նրանց կողմից որպես հիմք առաջադրված միջազգային իրավունքի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշման իրավունքին, ինչպես նաև զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելուն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը:
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստները ցանկանում են, որպեսզի դարպասապահ Կեյլոր Նավասը մնա թիմում: Նրանք ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել են չվաճառել Նավասին:
Թե ինչպե՞ս կազդեն այդ փոփոխությունները մեր տարածաշրջանի, Ղարաբաղյան հակամարտության, ԵԱՏՄ-ի վրա, քաղաքագետը նշել է. «Ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա։ Այդ հարցերում Ռուսաստանի և այն ռեժիմի շահերը, որ կգա Պուտինից հետո, կմնան նույնը՝ ամեն կերպ պահպանել հակամարտությունը, որպեսզի ազդեցության լծակներ ունենա և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա»։
Թուզը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում՝ շնորհիվ յուրահատուկ քիմիական բաղադրության. այն պարունակում է մագնեզիում, կալցիում, երկաթ, պեկտին, մի խումբ վիտամիններ, օրգանական թթուներ։
Աշխարհում ջրի պաշարների սպառումը կհանգեցնի այն բանին, որ 2050 թվականին մոլորակի բնակչության մեկ քառորդը ջրի շարունակական կամ ժամանակավոր պակաս կզգա:
«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ կարող է շարունակել խաղային կարիերան:
«Զարգացման բնագավառում եվրոպական այս նոր փոխհամաձայնությունն» իրենից ներկայացնում է աղքատությունն արմատախիլ անելու եւ կայուն զարգացման հասնելու նոր կոլեկտիվ տեսլական եւ գործողությունների պլան»,- նշված է Եվրամիության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), հրապարակել է 2016թ-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 49 պետություններում կոռուպցիոն իրավիճակին առնչվող զեկույցը: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի մամուլի գրասենյակից:
«Պարտքի որոշակի մաս մնում է, մեր հաշվարկներով՝ շուրջ 20 մլն դրամի պարտք է։ Հիմա դիմել ենք Արարատի մարզպետարանին, որպեսզի նորից գույքագրում անցկացնեն, և ճշտվի՝ ո՞ր գյուղացուն ինչքա՞ն է պարտք «Վինար» ընկերությունը։ Առաջիկայում նաև քայլեր կձեռնարկվեն այդ պարտքի մնացորդը մարելու համար»,- նկատեց Ռ. Մակարյանը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ երկօրյա ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ֆորմատի կարևորագույն միջոցառումներից է: Այն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Միջոցառման նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:
Հեղինակավոր Goal.com կայքը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ 100 տրանսֆերները:
«Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում, սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հանձնել մեր պատմությունը նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ։ Մենք քարոզչությունը թողնում ենք նրանց, ովքեր ծառայում են բռնատիրական ռեժիմներին, և այստեղ ցուցադրում համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված պատմական փաստերը։ Ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր փնտրում են այն՝ անկախ ժամանակից և տարածությունից»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
Զոհրաբյանն առաջարկեց նախագիծը չդնել քվեարկության և կազմակերպել խորհրդարանական լսումներ. «Մենք որևէ տեղ չենք շտապում։ Եթե նպատակն իսկապես այդ ոլորտներն արդյունավետ կառավարման հանձնելն է, որը կապահովի որակ, ապա այստեղ շտապել պետք չէ։ Իսկ եթե նպատակը բյուջեն 35-36 մլրդ դրամով ապահովելն է, շատ ավելի ազնիվ է, որ կառավարության ներկայացուցիչն ասի՝ բյուջեում փող չկա՝ աշխատավարձ, թոշակ տալու համար, և սա ելք է»։
Հունիսի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը:
Շրի Լանկայի Ակուրես քաղաքի բնակիչները կապել են ավելի քան 4,5 մետր երկարությամբ կոկորդիլոսին եւ կենդանուն հանձնել վայրի բնության պահպանության տեղական դեպարտամենտին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը երկրի առաջիկա ընտրություններում կստանա խորհրդարանի տեղերի մեծ մասը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ բժշկական հաստատությունների մասնավորեցման խնդրին։ Նա թվարկեց մասնավոր և առաջատար բժշկական հաստատությունների անունները և նշեց. «Կարո՞ղ եք պետական մի բժշկական հաստատության անուն տալ, որ կարող է ոտք մեկնել այս հաստատությունների հետ և մրցակցել»։
Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ երկրում գրանցված է 1,2 մլն ավտոմեքենա, այն դեպքում, երբ երկրի բնակչությունը կազմում է 3,7 մլն: Սա նշանակում է, որ մոտավորապես Վրաստանի ամեն երրորդ քաղաքացին մեքենա ունի:
«Շատ կարևոր է նաև, որ կարծրատիպերը փոխվեն և՛ որոշում կայացնողների մոտ, և՛ առհասարակ հասարակության մեջ, որովհետև ավելի շատ իրավունքը խախտվում է այնտեղ, որտեղ չկա իրազեկվածություն խնդրի վերաբերյալ, և առկա է այն կարծրատիպային մտածողությունը, թե հաշմանդամություն ունեցող անձը չի կարող աշխատել, ստեղծագործել, և այլն»,- նշել է Աննա Հակոբյանը:
Վերջերս լրատվամիջոցներում հաղորդագրություն էր տարածվել, որ Շիրակի մարզում բրուցելյոզ է հայտնաբերվել: «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ միայն Շիրակի մարզում չէ տարածված այն. կան մի քանի մարզեր, որտեղ հաճախակի լինում են բրուցելյոզի դեպքեր, դա կոչվում է էնդեմիկ գործընթաց, այսինքն՝ տեղայնացված է:
Առաջիկա աշունը կարող է հանգուցային հնարավորություն ընձեռել Սիրիայի հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով այդ երկրում հրադադարի գոտիների վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: