«Արդեն մի քանի գերատեսչություններում՝ ՊԵԿ-ում, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ունենք նման փորձ: Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ տեսնում ենք մեր թերությունները, ցայտուն երևում են անհամամասնությունները և, ըստ այդմ, շատ մեծ կիրառական արդյունք է ապահովվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չկա մի ոլորտ, որտեղ չլինի թվայնացման անհրաժեշտություն:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Հունիսի 7-ին հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակներում Հռոմում կայացավ Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում էին երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 200-ից ավելի գործարարներ:
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոն Հռոմում բացեցին հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է դասակարգման նոր աղյուսակ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներից 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը 7-րդ տեղում է:
«Մենք ավելի քիչ ագրեսիվ ենք, որովհետև հիմա կանայք ավելի ուժեղ են և ավելի շատ բան են վերցրել իրենց ձեռքը։ Գիտնականներն ապացուցել են, որ բռնության մակարդակը նվազում է, բայց նույնը չենք կարող ասել ընտանեկան բռնության մասին»։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քննարկել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ դարպասապահի դիրքը: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆրանսիացին համոզել է Պերեսին, որ Կեյլոր Նավասը համապատասխանում է ակումբի մակարդակին, և «Ռեալին» պետք չէ գնել Դավիդ Դե Խեային:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում (Արգավանդի խաչմերուկ) 2017 թ. հունիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ խստորեն դատապարտելով Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին:
Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թևի անդամ Իսլամ Իսլամզադեն:
«Միջազգային հանրությունը վաղուց պետք է ձեռագիրն այդ երկրի նկատմամբ փոխած լիներ: Նույն Եվրոպայի խորհրդում տեղի ունեցած վերջին քննարկումները ցույց են տալիս, որ շատ երկրներ հասկանում են, որ Ադրբեջանն անցել է բոլոր չափերը»,- ասաց Բեքարյանը:
Անցած շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձինք նաև արտերկրից։ 168.am-ի տեղեկություններով՝ հրավիրյալների թվում է եղել և ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա այցը Մոսկվա այս տարվա գլխավոր իրադարձությունն է համարել երկու երկրների հարաբերություններում։
Կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը:
Կապանի օդանավակայանի վերաշահագործարկումը կարևոր դեր կխաղա ինչպես Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը բարձրացնելու, այնպես էլ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար, ինչը իր հերթին դրականորեն կազդի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, լույս հունիսի 9-ի գիշերն իր լույսերը կմարի ի հիշատակ Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի, որոնք 17 մարդու կյանք խլեցին:
«Կարմիր սատանաները» «Ռեալին» առաջարկել են 60 մլն եվրո Մորատայի համար, բայց մերժում են ստացել. Մադրիդում հարձակվողի համար ուզում են 90 մլն եվրո: Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ դա չի վրդովվեցնում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը, որը վստահ է, որ 2017-18թթ. մրցաշրջանը Մորատան կսկսի «Օլդ Թրաֆֆորդում»:
2017թ. մայիսի 12-ին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կայքում հրապարակվել էր «Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են» վերնագրով տեղեկատվություն: Հոդվածում նշվում էր, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը հեռախոսազրույց է ունեցել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղկացնում է, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում նոր կառուցված օլիմպիական ավանի տարածք տրանսպորտային միջոցների մուտքն անվտանգ կազմակերպելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 9-ից Եղվարդի խճուղու օլիմպիական ավանի դիմացի հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Բրիտանացի նշանավոր երաժիշտ, Genesis խմբի ղեկավար Ֆիլ Քոլինզը շտապ կարգով հիվանդանոց է տեղափոխվել անցած գիշեր հյուրանոցում ընկնելուց հետո: Այս մասին հունիսի 8-ին հայտնել է հարվածային գործիքների 66-ամյա երաժիշտի եւ վոկալիստի պաշտոնական ներկայացուցիչը:
Աֆղան Մուխտարլըն, ով Թբիլիսիում առևանգվելով անօրինաբար տեղափոխվել է Բաքու և ձերբակալվել, չի ցանկանում Ադրբեջանի քաղաքացի մնալ:
«Ոսկու աշխարհից» գողություն կատարած կնոջ դեմքը արձանագրել է տեսագրող սարքը:
Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից «Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը ընթացքի մեջ է։ Նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը։
«Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը»:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հունիսի 8-ին կքննարկի տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի վավերացումը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքն իր մտահոգություններն է հայտնել ադրբեջանցի լրագրող ու մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի անօրինական առևանգման ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի նկատմամբ:
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի:
«Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների բնագավառում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման համար կառավարությունը լիազոր մարմին է նշանակեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Ողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց: