Բաժիններ՝

Մակրոնի շարժումը մեծամասնություն կստանա Ֆրանսիայի խորհրդարանում. հարցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը երկրի առաջիկա ընտրություններում կստանա խորհրդարանի տեղերի մեծ մասը: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել է Ifop ընկերության կողմից:

Հարցման արդյունքների համաձայն, Մակրոնի շարժումը կհավաքի ձայների 31 տոկոսը, նրան հաջորդում են «Հանրապետականներ» կուսակցությունը (19 տոկոս) եւ Ազգային ճակատը (18 տոկոս):

«Ըմբոստ Ֆրանսիան» եւ Սոցիալիստական կուսակցությունը կհավաքեն ձայների 12 տոկոսը եւ 7,5 տոկոսը՝ համապատասխանաբար: Երկրորդ փուլում «Առաջ, հանրապետությունը» կկարողանա խորհրդարանի 577 տեղերից ստանալ 350-ից մինչեւ 380 տեղ, վկայում են հարցման տվյալները:

Հարցումը Համացանցում անցկացվել է մայիսի 29-31-ը, դրան մասնակցել է 3002 մարդ:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան երկու փուլով՝ հունիսի 11-ին եւ 18-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս