Հնարավոր է, որ Ֆրանչեսկո Տոտտին նորից խաղադաշտ դուրս գա
«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ կարող է շարունակել խաղային կարիերան:
«Ցանկանում եմ մի փոքր վայելել արձակուրդը կնոջս՝ Իլարիի հետ, իսկ հետո կտեսնեք, թե ինչ տեղի կունենա: Ես չեմ ասել, որ հաստատ ավարտում եմ ֆուտբոլիստի կարիերան»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ 40-ամյա Տոտտիի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է այս ամռանը: «Ռոման» Ֆրանչեսկոյին առաջարկում է զբաղեցնել թիմի դեսպանի պաշտոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը