Բաժիններ՝

Կասյանի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառում ներգրավված է լինելու շուրջ 120-130 ֆերմեր

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ  հունիսի 10-ին կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը։

«2011 թվականից Երևան քաղաքում իրականացնում ենք մի ծրագիր, որը գյուղացու, արտադրողի և քաղաքի բնակչության միջև գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների միջոցով հարթակ ստեղծելու նպատակ ունի։ Երևանում կազմակերպվել են շուրջ 581 տոնավաճառներ։  Ձևավորված մշակույթն ուզում ենք շարունակել, և շաբաթ օրը ժամը 11։00-ին տեղի կունենա Կասյանի տոնավաճառի բացումը»,- ասաց պարոն Մակարյանը։

Տոնավաճառում ներգրավված է լինելու շուրջ 120-130 ֆերմեր, հիմնականում՝ այն մարզերից, որտեղ արդեն բերքը կա և հասունացել է։ Ռ. Մակարյանի խոսքով՝ պայմանները նույնն են. Գյուղատնտեսության նախարարությունն անվճար տրամադրում է տարածքը, տաղավարները, կշեռքները, որպեսզի գյուղացիական տնտեսությունները լրացուցիչ ծախսեր չկատարեն։ Նա տեղեկացրեց նաև, որ հուլիս ամսին կվերաբացվի Կենտրոն վարչական շրջանի տոնավաճառը։

«Այժմ քննարկումներ են ընթանում քաղաքապետարանի հետ։ Եթե կարիք լինի, այլ վարչական շրջաններում կարող ենք ավելացնել տոնավաճառների թիվը»,- հավելեց պարոն Մակարյանը։

Կարդացեք նաև

Ռոզա Հակոբյան
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս