Չիր, որ հարկավոր է յուրաքանչյուր կնոջ
Թուզը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն օգտակար է ինչպես թարմ, այնպես էլ չորացված վիճակում՝ շնորհիվ յուրահատուկ քիմիական բաղադրության. այն պարունակում է մագնեզիում, կալցիում, երկաթ, պեկտին, մի խումբ վիտամիններ, օրգանական թթուներ։
Ե՞րբ է հարկավոր թուզը ներառել սննդակարգ։ Fithacker.ru-ն գրում է, որ թուզը խորհուրդ է տրվում օգտագործել սիրտ-անոթային համակարգի աշխատանքը լավացնելու նպատակով։ Կալիումն ու մագնեզիումն ամրացնում են սրտամկանը, իջեցնում արյան մակարդելիությունը։ Թուզը խորհուրդ է տրվում օգտագործել փորկապության դեպքում, քանի որ այն կարգավորում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը, օգտակար է նաև գաստրիտի և թունավորումների դեպքում։ 200 գրամ թզի չիր օգտագործելուց մի քանի ժամ անց արդեն ամբողջությամբ կմաքրվեն ձեր աղիները։
Շնչուղիների բուժման համար։ Քչերը գիտեն այն մասին, որ թզի չիրն օգտակար է շնչառական համակարգի հետ կապված խնդիրների, մասնավորապես՝ բրոնխիտի, ասթմայի և անգինայի դեպքում։ Մրսածության դեպքում խորհուրդ է տրվում թուզը մանրացնել, ավելացնել կաթ և օգտագործել։
Օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելում։ Ըստ որոշ կարծիքների՝ թուզը կարող է օգնել կանխարգելելու օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը։
Դիաբետի դեպքում։ Թզի թարմ պտուղները ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն։ Այդ պատճառով էլ դիաբետով տառապող անձինք կարող են այն օգտագործել։
Կնոջ առողջության համար։ Թուզն օրգանական միացություններ է պարունակում, որոնք կարող են օգնել թեթևացնել ցավերը դաշտանային ցիկլի ընթացքում։ Այդ օրերին խորհուրդ է տրվում ուտել 3 թուզ. դա կօգնի արագ վերականգնել ուժերը և լրացնել անհրաժեշտ օգտակար նյութերի քանակը։
Հղիության ծրագրման ընթացքում։ Թուզը պարունակում է ֆոլաթթու, որը հարկավոր է կնոջը մինչև հղիությունը, ինչպես նաև հղիության վաղ շրջանում՝ պտղի նորմալ զարգացման համար։
Տղամարդկանց առողջության համար։ Թուզը դրական ազդեցություն է ունենում միզասեռական համակարգի վրա, օգնում վերականգնել տղամարդու վերարտադրողական ֆունկցիան, վարակիչ և սնկային հիվանդությունների կանխարգելման միջոց է։ Տղամարդկանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2-3 թուզ օգտագործել։
Քաշի նվազեցում։ Թուզը համարվում է դիետիկ մթերք, որը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը