Ավելի քան 20 միջազգային կազմակերպություններ հանդես են եկել ադրբեջանցի լրագրողի պաշտպանությամբ
Ավելի քան 20 միջազգային հեղինակավոր կազմակերպություններ նախորդ շաբաթ Թբիլիսիում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով հունիսի 7-ին դիմել են Վրաստանի վարչապես Գերորգի Կվիրկաշվիլիին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:
Կազմակերպությունները վարչապետին ուղղված նամակում նշել են, որ Աֆղան Մուխտարլըի հետ կատարվածը բացասական նախադեպ է Վրաստանում բնակվող տասնյակ ադրբեջանցի փախստականների կյանքի անվտանգության տեսանկյունից:
Նամակում, որն ստորագրվել է մարդու իրավունքների պաշտպանության և լրատվական միջազագային կազմակերպությունների կողմից, հատուկ շեշտվում է այն հանգամանքը, որ այդ դեպքը զգալիորեն ազդել է Վրաստանի միջազգային և տարածաշրջանային վարկանիշի վրա:
Կազմակերպությունները համատեղ նամակում պահանջել են մանրակրկիտ հետաքննության ենթարկել Մուխտարլըի առևանգման գործը, պատժել մեղավորներին, այդ թվում նրա առևանգման և Բաքու տեղափոխելու գործին մասնակցած վրացի պաշտոնյաներին:
Նամակը ստորագրել են Human Rights Watch, Sәrhәdsiz Reportyorlar, Norveç Helsinki Komitәsi, İFEX, Canadian Journalists for Free Expression, CEE Bankwatch Network, Civil Rights Defenders Committee to Protect Journalists, Crude Accountability, English PEN, FIDH, within the framework of the Observatory for the Protection of Human, Freedom Now, Human Rights First Human Rights House Foundation, Human Rights Watch, Index on Censorship, IFEX, International Media Support International Partnership for Human Rights Institute for War and Peace Reporting, Netherlands Helsinki CommitteeNorwegian Helsinki Committee, PEN America, People in Need, Reporters Without Borders հեղինակավոր կազմակերպությունները:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: