Հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն:
ՀՀ կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Գաղտնիքներ չկան, եթե լավ նախապատրաստվես խաղին, ամեն ինչ էլ կստացվի։ Ամեն ինչ կախված է ուղեղից, աշխատասիրությունից, այլապես ոչ մի թալիսման քեզ չի օգնի։ Ինչ վերաբերում է հանրահայտ լինելուն, ապա դրա բացասական կողմն այն է, որ հանգիստ պահեր քիչ ես ունենում։ Մյուս կողմից՝ շատ հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են ու գնահատում են քո արածը։ Դրան միայն աշխատասիրության միջոցով կարելի է հասնել»։
Պատգամավորը նկատեց՝ կառավարությունը պետք է սովորի, որ երբ մի ցանկ բերում է, դա ինչպես մտնում է խորհրդարան, այդպես էլ չպետք է դուրս գա. «Նա պետք է իմանա, որ ԱԺ-ն դնելու է ֆիլտրեր, և բերված ցանկերն այդ ֆիլտրերով անցնեն։ Պետք է սկզբունքներ սահմանվեն, թե ինչո՞ւ է անհրաժեշտ սեփականաշնորհումը և որո՞նք են այն ցուցանիշները, որոնց հիման վրա գնում ենք սեփանաշնորհման»։
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, պլանավորում է որդու՝ Բերոնի հետ Սպիտակ տուն տեղափոխվել հաջորդ շաբաթ:
Մելքումյանի խոսքով՝ մասնավորեցման գործընթացը ներդրումային քաղաքականություն է. «Եթե մենք ապացուցում ենք, որ շղթայում բոլորը մասնավոր օբյեկտներ են ու պետականը չի կարողանում գոյատևել, ուրեմն՝ պետք է գնանք մասնավորեցման, բայց նման խնդիր չկա, և առողջապահության նախարարն ասում է՝ տեղյակ չէ՝ կա՞ն ներդրողներ, թե՞ ոչ, այդ մոտեցումը պետական մտածողություն չէ»։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունիսի 7-ին մեկնել է Դոհայից, ուր նա ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումներից հետո, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ։
Նախագիծն ընդունվեց 87 կողմ ձայնով, թեև խորհրդարանում ներկա պատգամավորների թիվը 83-ն էր։ Այս առիթով ԱԺ նախագահ Բաբլոյանը դա բացատրեց նրանով, որ գործուղման մեջ գտնվող ՀՀԿ-ականները համապատասխան գրություններ են թողել։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 8-ին հանդես է եկել նախօրյակին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության քննադատությամբ։
ԱԺ արտահերթ նիստը սկսվեց միջադեպով։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին խնդրեց գրանցվել։ Գրանցվեց 84 պատգամավոր, սակայն, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ուրիշի փոխարեն գրանցում է եղել. «Շարունակում են բացակաների փոխարեն գրանցվել»,- հայտարարեց պատգամավորը։ «Խնդրում եմ վերագրանցվել, ամեն պատգամավոր սեղմում է միայն իր կոճակը»,-հայտարարեց Արա Բաբլոյանը։ Վերագրանցման արդյունքում պատգամավորների թիվը դարձավ 83։ Այդ կապակցության […]
2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ որոշել են Բաղդադից անկախության հանրաքվեն անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին։
Հարցման տվյալների համաձայն՝ պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը, լեյբորիստների օգտին՝ 40,4 տոկոսը:
ԿԺԴՀ-ն արձակել է մի քանի հականավային հրթիռներ, որոնք անցել են շուրջ 200 կիլոմետր եւ ընկել ծովը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի զինված ուժերը:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը ուղիղ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ամբողջ երկրում բացվել են ավելի քան 40 հազար ընտրական տեղամասեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային եւ հարավարեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում միջազգային Amensty International կազմակերպության ղեկավար, իրավաբան և իրավապաշտպան Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ:
Հունիսի 8-ին, ժամը 01:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: Այդ մասին հայտնել է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշում, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
ՊԵԿ-ում ուշագրավ փոխատեղումներ են իրականացվել: Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Սուրեն Ղազարյանը մի քանի օր առաջ ազատվել է պաշտոնից և տեղափոխվել մարզ՝ նշանակվելով Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ:
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել։ Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցիներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում։
Դավիթ Տոնոյանը Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց այս տարվա փետրվարի 6-ին: Այս 4 ամիսների ընթացքում Պաշտպանության նախարարության համակարգից հասցրել է մոտ 240 աշխատակից «տեղափոխել» ԱԻՆ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին և հայտնել, որ իրենց գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից Հորդանան տեղափոխելու մասին որոշում են ընդունել:
Թուրքական զինված ուժերը գավառում գործողություններ են իրականացնում քուրդ զինյալների հայտնաբերման ու չեզոքացման նպատակով:
Հասարակության հետ կապ ապահովելու, ինչպես նաև հանրությանը պատշաճ կարգով տեղեկացնելու ֆունկցիան իրացնելիս պաշտպանական գերատեսչությունը հաշվի է առնում մի շարք առանձնահատկություններ, որոնք անմիջապես առնչվում են անվտանգությանը։
ՆԳ նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:
«Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ոնց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաև խորովածանոց սարքել, երեւի մի քիչ ավելի լավ կլինի»,- արձանագրեց Դավիդյանը:
Հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանության գործած 36-ամյա ենթասպա Մելիք Խաչատրյանը մի քանի հազար դոլարի պարտք է ունեցել: