Բաժիններ՝

Խորհրդարանում քանի տեղ կկարողանա ստանալ Թերեզա Մեյը. հարցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում կարող է մեծամասնություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որն անցկացվել է բրիտանացի միլիարդատեր եւ կառավարող Պահպանողական կուսակցության նախագահի նախկին տեղակալ Մայքլ Էշքրոֆթի պատվերով:

Նոր հարցման տվյալներով՝ կանխատեսումը ենթադրում է, որ պահպանողականները կարող են 357 տեղ ստանալ 650 տեղանոց խորհրդարանում՝ ձեռք բերելով անհրաժեշտ 326 տեղը եւ դառնալով միակ կառավարող կուսակցությունը: Հունիսի 2-ին անցկացված հարցման համաձայն, կառավարող կուսակցությունը հավակնում էր 355 տեղի:

Հետազոտության արդյունքները հիմնվում են ընտրությունների ազգային վիճակագրական մոդելի վրա, որը մշակվել է YouGov-ի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս