Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ-ում կայացել են հայ-վրացական խորհրդակցությունները

Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Դավիթ Դոնդուայի մակարդակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, նախանշվել են փոխգործակցության խորացման ու ամրապնդման հեռանկարները և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա աշնանը երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև կազմակերպել քաղաքական խորհրդակցություններ և դելիմիտացիային վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930