«Աշունը կարող է բեկումնային պահ դառնալ Սիրիայի հակամարտության կարգավորման համար». դե Միստուրա

Առաջիկա աշունը կարող է հանգուցային հնարավորություն ընձեռել Սիրիայի հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով այդ երկրում հրադադարի գոտիների վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:

«Այս աշունը կարող է բեկումնային պահ դառնալ Սիրիայում քաղաքական կարգավորման համար: Կարեւոր է նշել այն փաստը, որ Աստանայում համաձայնություն է ձեռք բերվել հակամարտության մի քանի գոտիներում հրադադարի վերաբերյալ, եւ այն կնքած երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, կարող են ապահովել դրա կատարումը: Դա այն է, ինչը սիրիացիներն իրենք են պահանջում:

Սակայն ոչ մի զինադադար հնարավոր չԷ պահպանել առանց քաղաքական հորիզոնի, այսինքն՝ առանց Ժնեւում անցկացվող բանակցությունների»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է դե Միստուրան ՝ ամփոփելով Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոյի հետ Հռոմում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930