Լավրովն ու Զարիֆը քննարկել են Կատարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը
Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, երկու երկրների նախարարները քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, Աստանայում կայանալիք այս խնդրով հերթական հանդիպմանը:
Լավրովը և Զարիֆը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված ընդհանուր իրավիճակը, մասնավորապես, Կատարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը: Երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնել են, որ Պարսից ծոցի տարածաշրջանում կայունության ապահովման նպատակով հարկ է ստեղծված իրավիճակը կարգավորել և ուժերը կենտրոնացնել ահաբեկության դեմ պայքարի վրա: