
Խորհրդակցություններ են կայացել Արցախի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև

Հունիսի 7-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացել են հերթական խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Արցախյան կողմի պատվիրակությունը ղեկավարել է ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։
Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳ նախարարությոնից, ՀՀ կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։