Սքոթլենդ-յարդի խուզարկուները, որոնք արդեն մի քանի օր է՝ զբաղվում են Լոնդոնի կամրջի վրա կատարված ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի անհայտ կորած 45-ամյա քաղաքացու՝ Կսավիե Տոմի որոնումներով, հայտարարել են, որ հունիսի 6-ի երեկոյան Թեմզայից դուրս են բերել տղամարդու մարմին:
««Հայփոստ» ընկերությունը հազարավոր մարդկանց շահերի հետ առնչվում է, կամ 10 առողջապահական օբյեկտներ են ներառված ցանկում, որ ունեն շահառուներ, այդ թվում՝ ծանր առողջական խնդիրներով մարդիկ։ Այս քննարկումների իմաստն այն է, որ պոտենցիալ շահառուները հասկանան, թե իրենց հետ ի՞նչ է տեղի ունենալու։ Օրինակ՝ Նևրոզների հանրապետական կենտրոնը՝ առանց մարդկանց հետ քննարկելու և շահառուներին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում, իրենցից փակ սեփականաշնորհում ու այդ մարդկանց ավելի ենք ներվայնացնում։ Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է»։
Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ:
«Տարբեր բնագավառներում՝ սպորտում, դպրոցական ազգային օլիմպիադաներում դուք հաստատում եք, որ Հայաստանը գիտակրթական տարածք է, ունենք մշակույթ, քաղաքակրթություն։ Ուրախ եմ, որ կարողանում եք երկրի պատիվը բարձր պահել մշակույթի ոլորտում»,-գովելով և խրախուսելով մեդալակիրներին՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:
Եթե փոխվել է, ներդրումը կգա իր ոտքով։ Կապիտալն այդպիսին է, սահման, պատի բարձրություն, հաստություն չի ճանաչում։ Եթե գտնում է, որ որևէ երկրում անելիք ունի, այնտեղից եկամուտ ունի, կգա։
Թեհրանում կատարված երկու հարձակումների հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 42 հոգի վերքեր են ստացել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:
Ես վստահ եմ, որ վճիռը կմնա նույնը, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ Մարատը տեղափոխվի Ռուսաստան եւ պատիժն այնտեղ կրի: Նրան Ադրբեջանում թողնելը հավասարազոր է սպանության:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը:
Հանրապետության նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։
«Ձեր նշած հիմնական ընկերությունները նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերություններն են, այսինքն՝ ԱԺ-ն արդեն դրան հավանություն տվել է։ Մենք փորձում ենք 3 տարվա մեջ ավարտել մասնավորեցման գործընթացը։ Վատ աշխատող ընկերությունների մաքրման աշխատանքները մեզ համար շարունակական են լինելու։ Սա չի նշանակում, որ 2017-20թթ. ծրագիրը հաստատվեց, մենք այդտեղ փոփոխություններ չենք անելու, նոր ընկերություններ չենք մտցնելու, կամ որևէ ռազմավարական ընկերություն չենք հանելու այդ ցուցակից»։
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր:
Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները, որում ավելի քան հարյուր մարդ է եղել, հայտնաբերվել են ծովում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը կառաջադրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նոր ղեկավարի պաշտոնի համար:
Պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքային փորձի մասին է խոսքը։ «Խոսքը վերաբերում է իր մասնագիտական կրթությամբ աշխատանքային ստաժին։ Այսինքն՝ եթե նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամներից մեկը պետք է լինի իրավաբան և ունենա 10 տարվա մասնագիտական ստաժ, դա նշանակում է, որ նա պետք է ունենա 10 տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա:
2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները:
Հունիսի 7-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում՝ տրանսպորտային արտադրամասում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
«Իմ համոզմունքը սրանից չի փոխվում. ես շարունակում եմ այն մտքին մնալ, որ այս մարմինները պետք է լինեն ապաքաղաքական։ Ի դեպ, երբ անընդհատ ասում եք՝ եկեք՝ արձանագրենք, որ մյուս մարմինները ձախողվել են, ժողովուրդ, մեր երկրում այսպիսի մարմին չի եղել, որ ձախողումն էլ արձանագրենք։ Այս դահլիճում նստած յուրաքանչյուրից է կախված՝ կաշխատի՞ այս մարմինը, թե՞ ոչ։ Որևէ մեկը թող իրեն չվերապահի դատախազի, դատավորի կամ սրբի դեր»։
Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժել է 39 մարդ:
Անգլիական «Մանեսթեր Յունայթեդ»-ը աշխարհի ամենաթանկ ակումբն է: Այս մասին գրում է Forbes-ը: Հրապարակված ցուցակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արժեքը կազմել է 3.69 միլիարդ դոլար:
Ըստ Փաշինյանի՝ չպետք է թույլ տալ, որ ԱԺ ամբիոնից հնչեն ելույթներ և խոսքեր, որոնք «պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել»՝ իրենց զգալով ՀՀ տեր և տնօրեն.
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան փողոցից Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՉԺՀ-ի Մաքսային ծառայությունը Շանհայի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Հարավարեւելյան Ասիայի երկրներից մեկի բնակչուհուն, որը փորձել է երկիր բերել կոկաինից պատրաստված երկու ճամպրուկ։
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին իր հարսանիքին չի հրավիրել ակումբի նախագահին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ-ում խոսելով Ազդարարման համակարգի մասին և անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե կոռուպցիայի մասին բարձրաձայնելը նշանակում է՝ գործ տալ, ինչը հայեցի չէ, ասաց, որ հենց այդ հայտարարությունը հայեցի չէ.
«Պետության հնարավորինս արագ զարգացման համար, կարծում եմ, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջությամբ նվիրվի պետության հետագա կառավարման գործին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը` միաժամանակ հավելելով, որ բարձր է գնահատում Կարեն Կարապետյանին:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 10 տարեկան է։ Այդ առիթով հանդիսավոր նիստ է կազմակերպվել գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՊԵԿ նախագահի և գլխավոր դատախազի հրամաններով վարչության աշխատակիցները շնորհակալագրեր և մեդալներ են ստացել:
Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր տեղի ունեցած ահաբեկչության շուրջ զարգացումներին և տեղեկացել է, որ առաջին զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի մասնաշենքերից մեկում, իսկ երկրորդը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանում: