Բաժիններ՝

Հերթական հաշվեհարդարը Վարդենիսում. դաժան ծեծի ենթարկվածների մեջ է Վարդենիսում հայտնի «Պարֆյումերիայի Հակոբը». shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաշվեհարդար տեսնողները եղել են Վարդենիսի բնակիչներ՝ «Անուշ» մականվամբ Անուշավան Անտոնյանը, եղբայրներ Մխիթար և Միքայել Խաչատրյանները, «Մրտո» մականվամբ Մարտին Հակոբյանը, Մեսրոպ Հակոբյանը, «Արա Մաշադու» մականվամբ Արա Գալստյանը, «Ապեր Մաշադու» մականվամբ Սարգիս Գալստյանը, «Դինջ» մականվամբ Կարեն անունով երիտասարդ և ևս մի քանի հոգի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծի ենթարկվածներից Հ. Պետրոսյանը տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոցից Երևանի հիվանդանոց։

Մասնակիներից «Մրտո» մականվամբ Մ. Հակոբյանը տարիներ առաջ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի ունեցած սպանության գործով ներգրավված է որպես մեղադրյալ, իսկ Ս. Գալստյանը Վարդենիսում տեղի ունեցած մեկ այլ սպանության գործով կասկածյալ էր, հետո՝ մեղադրյալ, իսկ հետո արդարացվել էր, սակայն վարդենիսցիները նշում էին, որ նրան և Մրտոյին այդ հարցում մեծ աջակություն է ցուցաբերել Գեղարքունիքի մարզի դատախազներից ինչ-որ մեկը, ով նաև ունի մարզում գազալցակայան։ shamshyan.com-ը փորձում է պարզել այդ դատախազի ինքնությունը։

Մի քանի ականատեսներ, ովքեր խնդրեցին չհրապարակել իրենց ինքնությունը, հայտնեցին, որ մայիսի 3-ին հաշվեհարդարը տևել է 15-20 րոպե, ու մոտակայքում ծառայություն կատարելիս են եղել Վարդենիսի ոստիկանության աշխատակիցներ, սակայն մեր զրուցակիցները նշում էին, որ նրանք չեն միջամտել և չեն փորձել կանխել ծեծկռտուքը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս