Բաժիններ՝

Իսպանացի գործարարը մտադիր է Հայաստան բերել օտարերկրյա ներդրողների

Մայիսի 3–ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած համաժողովի ժամանակ երեկ իսպանացի գործարար, SiliconSEEDSConnectors ընկերության խորհրդատու  Ջեսուզ Լոզանոն հարցադրոմ հնչեցրեց՝ ինչո՞ւ Հայաստանում չկազմակերպել մեծ միջոցառում և ինչո՞ւ չհրավիրել օտարերկրյա նեդրողներին, սրատրափերին՝ հայկական պոնետնցիալը ներկայացնելու նպատակով:

Ապրիլի 26–27–ը Իսպանիայի Սալամանկա քաղաքում տեղի ունեցած Startup Ole համաժողովի առիթով իսպանացի ներդրողներն, ըստ Ջեսուզ Լոզանոյի, խիստ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական ստարտափերի և հայկական ՏՏ ոլորտի կապակցությամբ:

ԵՄ նախաձեռնությամբ տեղի ունեցած Startup Ole համաժողովի առիթով Իսպանիա մեկնած 10 ստարտափերը Ջեսուզ Լոզանոյի շնորհիվ հնարավորություն են ունեցել նաև հանդիպել Մադրիդում բավականին ազդեցիկ բիզնեսներ ունեցող ներդրողներին:

Մեր հարցին ի պատասխան պարոն Լոզանոն նշեց, որ 3–4  ամսում հնարավոր է կազմակերպել ինչպես իսպանացի, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչ, իր գործընկեր օտարերկրյա ներդրողների այցը Հայաստան:

Կարդացեք նաև

Ջեսուզ Լոզանոյի կինը ազգությամբ հայ է: Նրանք ապրում են Մադրիդում:

Անուշ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս