2016 թվականի հունվար-փետրվարին էլեկտրատրանսպորտային միջոցով փոխադրվող ուղևորների թիվը կազմել էր 2 մլն 883.2 հազար մարդ, իսկ այս տարվա հունվար-փետրվարին` 2 մլն 728,1 հազար մարդ: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 5,4 տոկոսով:
Մյունխենյան «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է Արքայական ակումբի գերակայությունը համաշխարհային ֆուտբոլում:
Նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի տնտեսության մեջ կատարվելիք (ըստ խոստումների) օտարերկրյա ներդրումներին և որոշ համեմատություններ բերել՝ նախորդ տարիների և մեր հարևան երկրների հետ։
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատրաստվում է դատի տալ Konami ընկերությանը: Այս ընկերությունը հայտնի է հատկապես ֆուտբոլասերների սիրելի Pro Evolution Soccer համարգչային խաղով:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Մալթայի մայրաքաղաք Վալետայում քննարկեցին Եվրոպայում լայն տարածում գտած պոպուլզիմի մարտահրավեները: Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը քննադատեց նմանատիպ շարժումներին ցուցաբերած աջակցությունը:
Վաղվանից Խորվաթիայի Սպլիտ քաղաքում 41 երկրների 275 ծանրորդներ (տղամարդիկ և կանայք) կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում, որում առաջին անգամ կիրառվելու են նոր կանոններ:
Վարդբաղի բարձրահարկ շենքերը եզակի են Գյումրիում: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության 2-րդ քաղաքում միայն կառուցվեցին 4-5 հարկանի շենքեր:
Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3 մլն 751.4 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածում այն ավելացել է 95.7 տոկոսով:
Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեստ Բրոնվիչ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
Եթե ցանկանում եք նիհարել և հեշտությամբ մկանային զանգված ձեռք բերել, միևնույն ժամանակ՝ քաղցած չմնալ, կարող եք ավոկադոյից պատրաստված կոկտեյլ օգտագործել։ Այն բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, օգտակար ճարպեր և մանրաթելեր։
«Հնչող կտավներ» յուրահատուկ նախագծի շրջանակում ապրիլի 2-ին Կրեմլում հետաքրքիր համերգային ծրագիր կանցկացվի: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները «կկենդանանան» հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունների ներքո:
Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ 303,4 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 0,4 տոկոսով:
«Այս տարի, փաստորեն, Հայաստանը որոշակի քայլեր է իրականացնում Արևմուտքին ընդառաջ, քանի որ հասկանում է, որ հեռու չէ աշխարհից մեկուսանալու վտանգն Արևմուտք-Ռուսաստան տարաձայնությունների ֆոնին»:
Խոսելով բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը:
2017 թվականի հունվար-փետրվարին 23,5 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան ներմուծման ծավալը` այս տարվա հունվար-փետրվարին կազմելով 487 մլն 292,5 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 394 մլն 582,7 հազար դոլար:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ուզում, որպեսզի բանակցություններն ազդեն ֆուտբոլիստների տրամադրվածության վրա:
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի թիմի առաջիկա խաղը:
Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացում։ Աճը կազմել է շուրջ 10,4 տոկոս։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 1 մլրդ 450 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 136,5 մլն կվտ ժամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
«Մենք ունենք շշմելու երիտասարդներ, ովքեր ամեն անգամ ինձ զարմացնում են: Ես հպարտանում եմ, որ մենք նույն քաղաքից ենք: Բնականաբար, շատ բան կա անելու: Ցանկանում եմ այն ամենն, ինչ կատարվում է Երևանում, հատկապես մշակութային առումով, արվի նաև Գյումրիում»,-նշեց դերասանը:
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն վստահեցնում է, որ երկրի նախագահ Անջեյ Դուդայի ու Պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչի միջև կոնֆլիկ չկա:
«Էստուդիանտեսի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Մարիանո Անդուխարը պաշտպանել է ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն որակազրկել է Մեսսիին 4 խաղով:
«Ալիևը PR սիրող մարդ է: Տեսեք, թե ինչով է զբաղվում, իրենց հսկողության տակ եղած մի գյուղում Ալիևը մեծ փողեր է նեդրել ու Ադրբեջանի հասարակությանը ցույց է տալիս, թե այն «ազատագրել» է, շոու է սարքում: Հիմա ինքն ասում է, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ինքը ուժեղացել է, այդ դեպքում ինչո՞ւ համանախագահող երկրները ընդունեցին Հայաստանի` հետաքննության մեխանիզմներ ներդնելու մասին առաջարկները, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը բողոքում ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ինքը շատ բան է խոսելու, որովհետև դա ուղղված է ներքին սպառողին»:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչպես Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից կազդի արտասահմանցի մարզիչների և ֆուտբոլիստների վրա, որոնք աշխատում են երկրում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:
Մեր դիտարկմանը, որ ստատուս-քվոյի պահպանման դեպքում գրեթե ամեն օր զոհ և վիրավոր ենք ունենում, Վ.Հարությունյանը նշեց, որ դա ցավալի է, բայց կա՛մ հանձնվում եք, կա՛մ շարունակում ենք մեր պայքարը, այնպիսի մթնոլորտ չկա, որ Ադրբեջանը համաձայնի դրան. «Աշխարհում դրվածքը դա է: Իսկ գալ համաձայնության, որ տարածքներ չվերադարձնենք, հնարավոր չէ այնպես, ինչպես մենք 100 տարի չենք համակերպվում Ցեղասպանության հետ»:
Հաջորդ շաբաթվա ընթացքում Օտտավայում ստորագրվելու է երկար սպասված պաշտպանական համաձայնագիր Ուկրաինայի և Կանադայի միջև:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, որոնցից ոմանք, Նախագահի խոսքով, նախկինում եղել են Հայաստանում, ծանոթ են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բարեփոխումների ընթացքին:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը տնտեսության հարցում Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը:
«Չեք պատկերացնի՝ մեր տանն ինչ վիշտ էր, ինչ գոռում-գոչյուն հանեց խեղճ կինը, ու անընդհատ ասում էր՝ ամա՜ն, ես գիտեմ, թե Աշոտիս նոր տուն կբերեն, ես մինչև հիմա չէի պատկերացնում, որ որդիս չկա, հիմա Գոռի մահով նոր զգում եմ, թե ինչ եմ կորցրել ու ոնց եմ դիմացել»,- ասաց նա։
«Իհարկե, ունենք դեղագործական արտադրություններ, որոնք զբաղվում են այլ գործառույթներով, սակայն փաթեթավորման այսպիսի արտադրություն դեռ չի եղել: Հուսով եմ, որ նման արտադրությունները կզարգանան»,- նշեց նախարարը: