
Մարադոնան դատի կտա PES-ի հեղինակներին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատրաստվում է դատի տալ Konami ընկերությանը: Այս ընկերությունը հայտնի է հատկապես ֆուտբոլասերների սիրելի Pro Evolution Soccer համարգչային խաղով:
Արգենտինացուն դուր չի եկել, որ խաղում օգտագործվում է իր նկարը՝ առանց համապատասխան թույլտվության: Մարադոնան նշել է, որ սա գովազդային քայլ է, որը իրականացվել է առանց իր իմացության:
«Իմ փաստաբանը արդեն սկսել է զբաղվել այս հարցով: Շատ մեծ հույս ունեմ, որ սա խարդախության հերթական փորձ չէ»,- նշել է Մարադոնան:
Նշենք նաև, որ խոսքը PES 17 տարբերակի մասին է, որը թողարկվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերին:
Սիրարփի Աղաբաբյան