
Էլեկտրաէներգիայի ներքին սպառումն ու արտահանումն ավելացել է

Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացում։ Աճը կազմել է շուրջ 10,4 տոկոս։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 1 մլրդ 450 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 136,5 մլն կվտ ժամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արտադրության ծավալների ավելացումը պայմանավորվել է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման աճով։ Այս տարվա հունվար-փետրավար ամիսներին Վրաստան է առաքվել ավելի քան 25 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի 8,9 մլն կվտ ժամի փոխարեն այս տարի Վրաստանից ներմուծվել է 1 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։