Բաժիններ՝

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի նոր կանոններով

Վաղվանից Խորվաթիայի Սպլիտ քաղաքում 41 երկրների 275 ծանրորդներ (տղամարդիկ և կանայք) կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում, որում առաջին անգամ կիրառվելու են նոր կանոններ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջին, կանանց պայքարում ավելացվել է նոր քաշային կարգ՝ մինչև 90 կիլոգրամ, որով վերացվել է նախկին՝ +75 կիլոգրամ գերծանր քաշային կարգում մասնակիցների անձնական քաշով պայմանավորված առավելությունը:

Երկրորդը տվյալ քաշային կարգում հավասար արդյունքի արձանագրումն է: Եթե նախկինում երկու և ավելի ծանրորդ առանձին վարժություններում և երկամարտում ցույց էր տալիս միևնույն կիլոգրամները, առավելությունը տրվում էր անձնական ավելի թեթև քաշ ունեցողին:

Նոր կանոններով արդյունքը գրանցվելու է այն ծանրորդի անվան դիմաց, որն առաջինն է այն ֆիքսել: Այսպես ավելի դժվարանում ու կարևորվում է մարզիչների գործոնը, որոնցից այսուհետև պահանջվելու է ճիշտ գնահատել իր սանի հնարավորությունները և հաջորդ մոտեցման համար ավելի ճիշտ քաշ պատվիրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս