Ուկրաինան և Կանադան կստորագրեն պաշտպանական պայմանագիր
Հաջորդ շաբաթվա ընթացքում Օտտավայում ստորագրվելու է երկար սպասված պաշտպանական համաձայնագիր Ուկրաինայի և Կանադայի միջև: Այդ մասին հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, վկայակոչելով երկու երկրների պաշտպանական ոլորտների աղբյուրները:
Նրանք հայտարարել են, որ միջոցառմանը մասնակցելու է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը, ով Կանադայում կգտնվի պաշտոնական այցով:
Նրանք նաև տեղեկացրել են, որ համաձայնագրի վերջնական տարբերակի վրա աշխատանքը դեռևս շարունակվում է, «սակայն պետք է ավարտվի ժամանակին»:
Նշվում է, որ համաձայնագիրն անհրաժեշտ է Ուկրաինային՝ կանադական զենքի շուկա ճանապարհ բացելու համար: