
««Ռեալը» համար առաջինն է համաշխարհային ֆուտբոլում». Կարլ-Հայնց Ռումենիգե

Մյունխենյան «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է Արքայական ակումբի գերակայությունը համաշխարհային ֆուտբոլում:
«Եթե ինձ հարցնեին Եվրոպայի ակումբների վարկանիշերի մասին, ապա ես կասեի, որ «Ռեալը» համար առաջինն է: Դա լեգենդ է, որին գիտի ամբողջ աշխարհը, և որը խանդավառություն է առաջացնում բոլորի մոտ: «Ռեալը» 11 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, և դա ռեկորդ է: Եվ թիմային հաջողություններին գումարվում են առանձին հերոսներ՝ սկսած Դի Ստեֆանոյից՝ մինչև Ռոնալդու»,- ասել է Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը