Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ Ռուդոլֆ Խառատյանը հայկական բալետային արվեստի երախտավորներից է, ով տարիներ շարունակ նվիրվածությամբ ծառայելով պարարվեստին՝ մեր ազգային բալետ է բերել նոր խոսք, ստեղծել անմոռաց կերպարներ և տպավորիչ բեմադրություններ, Նախագահը բարձր է գնահատել նաև Հայաստանում և արտերկրում բալետի արտիստների նոր սերնդի կրթմանն ու դաստիարակությանն ուղղված հոբելյարի մանկավարժական գործունեությունը:

Հանրապետության Նախագահը մաղթել է Ռուդոլֆ Խառատյանին քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930