
Սերխիո Ռամոսը չի օգնի թիմին առաջիկա խաղում

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի թիմի առաջիկա խաղը:
Հիշեցնենք, որ մադրիդցիները Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում խաղալու են «Ալավեսի» հետ:
Իսպանական մամուլը գրում է, որ, հավանական է, Ռամոսը վնավածք ունի, որը ստացել էր Իսպանիայի հավաքականի հավաքի ժամանակ: Սակայն մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշում է, որ պարզապես հանգիստ է տվել ֆուտբոլիստին, որպեսզի նա կարողանա մասնացկել թիմի ավելի կարևոր խաղերին:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ալավես» հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին: Խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Սիրարփի Աղաբաբյան