
«Չարժե, որ Մեսսին վերադառնա Արգենտինայի հավաքական»

«Էստուդիանտեսի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Մարիանո Անդուխարը պաշտպանել է ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն որակազրկել է Մեսսիին 4 խաղով:
«Գտնում եմ, որ Մեսսին չպետք է վերադառնա հավաքական, չնայած նրան դուր է գալիս խաղալ թիմի կազմում: Բայց ինչո՞ւ վերադառնա, որ նորից նրան սուլե՞ն: Շատերը հարցնում են, թե ինչու նա հավաքականում չի խաղում այնպես, ինչպես «Բարսելոնայում»: Նրանք մեղադրում են Մեսսիին, որ նա թքած ունի հավաքականի վրա, չնայած հենց իրենք են խնդրել վերադառնալ: Նրանք չեն գնահատում այն, ինչ ունեն, քանի դեռ չեն կորցրել»,- Անդուխարի խոսքերն է մեջբերում AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը