
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է

Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3 մլն 751.4 հազար տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2016 թվականի նույն ժամանակահատվածում այն ավելացել է 95.7 տոկոսով:
Այդ թվում երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նվազել է 1.6 տոկոսով` կազմելով 380.3 հազար տոննա: Շուրջ 2.5 անգամ ավելացել են ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալները` կազմելով 2 մլն 924.3 հազար տոննա: 47.1 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 2.5 հազար տոննա:
Միևնույն ժամանակ, 2017 թվականի հունվար-փետրվարին 28.9 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 444.3 հազար տոննա: