Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2009 տեղամասերից ստացված արդյունքների հիման վրա հայտարարում է, որ քվեարկությանը մասնակցել է 344 հազար 714 քաղաքացի: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացի:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Չնայած Հայաստանի ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների ուղիղ միացումը չի ապահովվել, սակայն ընտրական գործընթացին մասնակից ուժերի համար տեսախցիկների արձանագրածը հասանելի է։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք ևս ունեն ուղիղ հասանելիություն բոլոր տեսախցիկների հեռարձակմանը և ամբողջ պրոցեսին հետևում են։
Հարցին, թե վստահեցնո՞ւմ է արդյոք, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել, նա պատասխանեց, որ ամենակարևորը, ինչ վստահեցնում է, այն է, որ ներդրված են բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքն ունենա զրո ազդեցություն։ «Դրանում վստահեցնում եմ։ Թե ինչպիսի առանձին դեպքեր կարող են լինել, ես չեմ կարող որևէ մեկի փոխարեն, հազարավոր մարդկանց փոխարեն՝ երաշխավորություն տալ»,- ասաց նա։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
«Ընդամենը մի բան կարող եմ ասել (հասկանում եմ՝ ինչի համար են հարցերը), որ իր դուրս գալը և քաղաքական ըմդդիմադիր հայտ ներկայացնելը ես ողջունել եմ։ Եվ ժամանակի ընթացքում մարդը գնահատականներ է տալիս՝ ճիշտ էր, սխալ էր։ Միագամայն ճիշտ էր, և հետագա զարգացումներին ես կլինեմ իր կողքին բոլոր հանգամանքներում»։
Գ. Ծառուկյանն արդեն քվեարկած և ծրարի մեջ դրած քվեաթերթիկի հետ քվեախցիկից դուրս հանեց նաև մյուս 8 քվեաթերթիկները: Հանձնաժողովի անդամները նրան ասացին, որ դրանք պետք է քվեախցիկում աղբամանը նետվեին, սակայն Ծառուկյանը դրանք հետը դուրս հանեց:
Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն քննադատել է «Կարմիր սատանաների» հարձակողական ոճի ֆուտբոլիստներին:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է ընտրախախտումների ահազանգերի կայք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Արձագանքելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախազգուշացմանը, որ բոլոր օրենքից դուրս գործող բոլոր «արկածախնդիրները» պատժվելու են, ասաց. «Թող բոլորը գործեն օրենքի շրջանակներում»:
Իտալական Սերիա Ա-ի 30-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղի նախօրեին «Յուվենթուսը» լրացուցիչ թիկնապահներ է վարձել հարձակվող Գոնսալո Իգուաինի համար:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը:
Ռուզաննա Խաչատրյանը ողջունել է Սեյրան Օհանյանի քայլը:
«Կսպասենք այսօրվա ավարտին, նաև արդյունքները կդիտարկենք, խախտումները թե՛ նախընտրական շրջանում, թե՛ այսօրվա ընթացքում տեղի են ունեցել և շարունակվում են, և այդ ահազանգերը կշարունակվեն, ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք հասարակությանը։ Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ, և այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով»։
Թիվ 31/45 տեղամասը 1938 ընտրող ունի: Տեղամասում տեղադրված է տեսախցիկ, տրամադրվել է գրանցման էլեկտրոնային 3 սարք:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին:
«Քվեարկել եմ վերածնված Հայաստանի օգտին, որպեսզի 21-րդ դարում ունենանք ուժեղ, մրցունակ, ստեղծարար, բարեկեցիկ կյանք»,- ասաց նա։
Այսօր ժամը 10.18-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 28/3 ընտրատեղամասում գրանցվել է 1961 թ. ծնված, Նոր Հաճնի բնակիչ Է. Ս.-ի կողմից ԱԺ ընտրությունների մասնակցության կրկնակի գրանցման փորձ:
«Ես անձամբ ստուգել եմ։ ԿԸՀ-ն և նաև բոլոր շահագրգիռ կուսակցությունները, դաշինքները, ովքեր ցանկացել են, առանձին հասանելիությամբ հնարավորություն ունեն դիտելու հեռարձակումը»,- ասաց Սմբատյանը։
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը:
«Դու մի հատ բոլորին հարցրու՝ ժողովուրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք: Աղջիկ ջան, կարող եք գնալ Կոտայքի մարզ ցանկացած տեղ, ով էլ չգնա, ամոթ իրեն, ցանկացած քաղաքացու հարցրեք, մենք եկել ենք ծրագիր իրագործենք: Գնացեք ցանկացած տեղ հարցրեք, եթե մեկդ կասի, ուրեմն բաժանել ենք»:
22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։
Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ: Ֆեյսբուքյան իր էջում դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:
Բաց քվեարկություն և ծեծկռտուք՝ 13/18 ընտրատեղամասում:
Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ: