
«Եթե Մեծ Բրիտանիային պետք չեն արտասահմանցիները, ապա մենք կգնանք». Գվարդիոլան՝ Brexit-ի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչպես Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից կազդի արտասահմանցի մարզիչների և ֆուտբոլիստների վրա, որոնք աշխատում են երկրում:
«Կարծում եմ, նույնիսկ անգլիացիները դեռ լրիվ չեն հասկանում, թե ինչպես կընթանա Brexit-ը: Մոտակա 2 տարիների ընթացքում մենք կհասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Բայց եթե Մեծ Բրիտանիային պետք չեն արտասահմանցիները, ապա մենք կգնանք: Եթե նրանց պետք չեն ավելի շատ մարդիկ երկրում, այդպես էլ կլինի:
Ինչով եմ ես ամենից շատ հիանում Անգլիայի մշակույթում, նրանով, որ այստեղ մարդիկ ունեն ձայնի իրավունք և կարող են հարցեր լուծել: Դա է հենց ժողովրդավարությունը»,- Գվարդիոլային է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը