
Կոնտեն խնդրել է «Չելսիին»՝ պայմանագրերի վերաբերյալ չվարել բանակցություններ ֆուտբոլիստների հետ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի ուզում, որպեսզի բանակցություններն ազդեն ֆուտբոլիստների տրամադրվածության վրա:
«Չելսիի» ղեկավարությունը որոշում է կայացրել՝ պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ չվարել իր ֆուտբոլիստների հետ: Կողմերը բանակցությունների սեղանի շուրջ կնստեն մրցաշրջանի ավարտից հետո: Դա տարածվում է նաև Անտոնիո Կոնտեի վրա:
Հարկ է նշել, որ մարզիչն ինքն է առաջարկել՝ բացատրելով այդ քայլը նրանով, որ ֆուտբոլիստները կարող են շեղվել առաջնության այս վճռորոշ փուլում: Ըստ Կոնտեի կարծիքի՝ ֆուտբոլիստները տվյալ պահին պետք է կենտրոնացած լինեն միայն չեմպիոնական տիտղոսի և Անգլիայի գավաթի հաղթանակի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը