Ֆիյոնը Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը տնտեսության հարցում Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը:
«Մենք սնանկացած պետություն ենք՝ 2,2 տրիլիոն դոլար պարտքով, ինչը յուրաքանչյուր ֆրանսիացու վրա արժենում է 30 հազար եվրո»,-ասել է Ֆիյոնը: Նա ընդգծել է, որ Ֆրանսիային կարող է սպառնալ Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի և անգամ Հունաստանի ճակատագիրը:
Ֆիյոնի խոսքով՝ այդ պարտքը Ֆրանսիային ստիպում է «յուրաքանչյուր օր գնալ միջազգային շուկաներ միլիարդավոր եվրոների հետևից և ծնկի գալ նրանց առջև, որոնց Ֆրանսուա Օլանդը համարում է թշնամիներ»:
Ինչպես նշում է գործակալությունը, Ֆիյոնը Ֆրանսիայի սնանկացման թեման բարձրացրել է դեռևս 2007 թվականին՝ որպես վարչապետ Կորսիկա այցի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին ու մայիսի 7-ին: