
Հայաստանում բնակարանային ծառայությունների գները նվազել են

Հայաստանում 2017 թվականին փետրվարին հունվարի համեմատ բնակարանային ծառայությունների գները նվազել են 2 տոկոսով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, բնակարան վարձակալողի կողմից փաստացի վճարվող վարձավճարի գինը նվազել է 0,2 տոկոսով:
Փետրվարին փաստացի վարձավճարի այլ տեսակների գները մնացել են անփոփոխ:
Բնակատեղիների նորոգման և սպասարկման համար նյութերի գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են 1 տոկոսով:
Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների գները մնացել են անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև ջրամատակարարման, աղբի հավաքման և կոյուղու գները:
Միևնույն ժամանակ էլեկտրաէներգիայի շենքային սպասարկման արժեքը նվազել է 2,8 տոկոսով, գազինը՝ 2,2 տոկոսով:
Պինդ վառելիքի գնանկումը կազմել է 0,1 տոկոս: