
Հարց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու». aravot.am

«Վերջը լավա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- այսօր Կարինե Կոստանդյանին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր քաղաքացների հետ: Դահլիճում հիմնականում մանկավարժներ, բժիշկներ էին:
Կարինե Կոստանդյանն այսպես դիմեց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու»:
Դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել: Կարինե Կոստանդյանը նաեւ վարչապետին հորդորեց`բարձրացնել մանկավարժների դերն ու հեղինակությունը, քանզի իր կարծիքով`«ով հարեւանուհու հետ սուրճը վերջացնում է, զանգում է թեժ գիծ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝