Բաժիններ՝

Ակադեմիայի նախագահը՝ «Օսկարի» հանձնման ժամանակ ծագած խառնաշփոթի մասին

Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-­րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող էր, բայց հիանալի էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները:

Մարտի 13-­ին Օսթինում (Տեխասի նահանգ) այս վիճելի կարծիքը հայտնել է այդ պարգեւները շնորհող Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:

«Դա ապշանք առաջացրեց»,­-խոստովանել է նա: «Այնուամենայնիվ ես հատկանշական եմ համարում այն, որ հաշված րոպեներում «Լա Լա Լենդի» եւ «Լուսնի լուսի» ստեղծողները ցուցաբերեցին մարդկայնություն, փոխադարձ հարգանք եւ սիրալիրություն: Դա մի առանձնահատուկ եւ արտասովոր բան էր»,­-կարծում է Ակադեմիայի նախագահը: Այզեքսը նաեւ գովեստով է խոսել արարողությունը  վարողի՝ հայտնի կատակերգու դերասան Ջիմի Քիմելի մասին՝ նրան համարելով «հանդիսության իդեալական տերը»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031