 
                        «Բարսելոնան» պայմանագիրը երկարաձգելու համար Լիոնել Մեսսին կվճարի 40 մլն եվրո
 
                                    Ամենահեշտ փողերն արգենտինացու կարիերայում:
«Բարսելոնան» նորանոր ճիգեր է գործադրում, որպեսզի թիմում պահի Լիոնել Մեսսիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Պայմանագրի երկարաձգման համար «կապտանռնագույնները» պատրաստ են «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրին որպես բոնուս վճարել 40 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ պայմանագրի ստորագրման դեպքում Լիոնել Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
2016թ. երկրորդ կեսին «Բարսելոնան» ծախսել է 64 մլն եվրո Նեյմարի, Սերխիո Բուսկետսի և Խավիեր Մասկերանոյի հետ պայմանագրերը երկարաձգելու համար: Այս գումարի մեծ մասը բաժին է հասել Նեյմարին:
«Բարսելոնայում» Մեսսին նվաճել է 28 տիտղոս՝ ներառյալ Լա Լիգայի 8 չեմպիոնություն և 4 հաղթանակ Չեմպիոնների լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        