Բաժիններ՝

«Եթե «Ռոման» պարտվի 2 խաղ, ինձ կհեռացնեն». Սպալետի

Սերիա Ա-ում «Պալերմոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կիսվել է իր հետագա կարիերայի մասին կարծիքով:

«Եթե ես 2 խաղում պարտվեմ, ինձ կհեռացնեն մինչև մրցաշրջանի ավարտը: Մենք պարտվել ենք վերջին 6 խաղերից 4-ում՝ ներառյալ Եվրոպայի լիգան և Իտալիայի գավաթը, իսկ դուք խոսում եք նոր պայմանագրի մասին: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Եթե ինձ հեռացնեն, ապա ճիշտ կլինեն: «Ռոման» ուժեղ ակումբ է, որտեղ Ձեզանից արդյունք են պահանջում»,- Սպալետիին է մեջբերում Football Italia-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սպալետին սկզբունքային համաձայնության է հասել «Յուվենթուսի» հետ և ամռանը կգլխավորի թուրինյան ակումբը: Բայց իտալացի մասնագետը հերքել է այդ տեղեկությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս