Բաժիններ՝

«Մրցավարների մասին խոսակցությունները շատ են երկարում». Լա լիգայի նախագահը՝ «Բարսելոնայի» քամբեքի մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հաղթանակը, ինչպես նաև խոսել է այդ հաղթանակում մրցավարների դերի մասին:

«Մրցավարների մասին խոսակցությունները շատ են երկարում: Մրցավարներն իրենց գործն են անում, անսխալական մարդիկ չկան: Պետք չէ այդքան ուշադրություն դարձնել մանր դրվագներին: Երբ կլինեն տեսակրկնությունները, այն ժամանակ էլ կխոսենք անհատական հաջողությունների մասին:

Անկախ մրցավարների որոշումներից՝ «Բարսելոնան» կհաղթեր ՊՍԺ-ին:
«Բարսելոնան» իր աշխատանքի շնորհիվ արժանիորեն անցավ հաջորդ փուլ: Շնորհավորում եմ նրանց»,- նշել է Տեբասը: Նշենք նաև, որ ՊՍԺ-ի նախագահը ևս նշել էր, որ կատալոնական ակումբն արժանիորեն անցավ հաջորդ փուլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031