Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ծառայություններով, հաղորդում է Bild-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփին վերացնել երկիր մուտքի սահմանափակումները:
«ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը «Ֆամբոքսի» թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը Համաշխարհային բանկում՝ որպես գործընկեր: Արդյունքում՝ ստարտափը ստացավ վեց ամիս տևողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր»,- նշում է Ամալյա Եղոյանը։
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին հանքային ջրերի արտադրության ծավալը կազմել է 48 մլն 396.9 հազար լիտր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 7.4 տոկոսով:
Դիակը հատակին էր, բռնի մահվան հետքերը՝ ակնառու:
Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Հանրապետությունում 2016 թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է ամուսնության 16 հազար 294 դեպք: 2015 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ամուսնության դեպքերը նվազել են 7.4 տոկոսով:
«Իմ կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարն այնպես պետք է լինի, որ նույնիսկ «կոռուպցիա» բառն այդտեղ չլինի, բայց կոռուպցիան նվազի։ Այսինքն՝ հստակ գործողություններն են կարևոր, ոչ թե՝ որ անունը լինի՝ կոռուպցիայի դեմ պայքար»։
Շորթում կնոջից՝ անձնական բնույթի տեղեկություննները ամուսնուն չհայտնելու համար:
Բունդեսլիգայի մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ և մրցաշարի լավագույն ռմբարկու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հաղորդել է, որ Դորտմունդում անցկացնում է վերջին կես տարին: Ամռանը ֆուտբոլիստը կհեռանա Գերմանիայից, որովհետև ուզում է մեկ քայլ առաջ անել, բայց երդվել է, որ ոչ մի դեպքում չի հագնի «Բավարիայի» մարզաշապիկը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող բնական տեխնոլոգիաների լաբորատորիայում արդեն գետնանուշի յուղ է արտադրվում:
Հանրապետությունում 2016 թվականին ծնվել է 40 հազար 638 երեխա` 19 հազար 179 աղջիկ, 21 հազար 459 տղա:
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 1-ին այցելել է «Ալիք» թերթի խմբագրատուն:
Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեռ հստակ չգիտի՝ իրենք կմիանա՞ն «Ծառուկյան» դաշինքին, թե՞ ոչ։ 168.am-ի հետ զրույցում Լ. Սարգսյանն ասաց, որ այս պահին դեռ ընթանում են բանակցությունները։
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին շինարարության ծավալները կազմել են 397 մլրդ 759,3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է նվազում՝ 10,8 տոկոսով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ գերուժի` Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերաբնականոնացման միտումներով:
Հայաստանը և ԱՄՆ-ն բիզնես և առևտրային կապերի խորացման հարցում բավականին լուրջ առաջընթաց են գրանցել, որի արդյունքները տեսանելի են:
«Անձամբ ես կարոտել եմ Չեմպիոնների լիգան: Յուրաքանչյուր խաղ, որը ես այնտեղ չեմ խաղում, նշանակում է, որ իմ անհավանական խաղացած հանդիպումների թիվը չի ավելանում: Ես ամենաերիտասարդ մարզիչն եմ, ով այնտեղ 100 հանդիպում է անցկացրել: Յուրաքանչյուր անգամ, երբ ես չեմ խաղում, ես հիացած չեմ լինում»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
Անցած տարի հետևողական աշխատանքներ են տարվել Արցախի առողջապահության համակարգը բժշկական նոր կադրերով համալրելու ուղղությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պաշտոնական այց չէր կատարել ՌԴ: Վերջին այցն այդ պաշտոնն զբաղեցնելիս կատարել էր Սերժ Սարգսյանը՝ վարչակազմի պարագլխի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանին փոխարինելու «դաբրոն» ստանալու նպատակով:
Կտավատի սերմն արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմը տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը, մաքրում են աղիները և օրգանիզմը սնուցում են լեցիտինով, որը խթանում է նյութափոխանակության աշխատանքը:
Անցած տարվա հուլիսին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման 15-օրյա ժամանակահատվածի մեծ մասում հայ իրավապահները կարողացել են լավ հավասարակշռություն ապահովել բնակչության և դեպքի վայրի շուրջ անվտանգության ապահովման հարցում: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև ունեցած ելույթում նման կարծիք հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Երևանում 68 ավտոմեքենայից 50-ի, իսկ մարզերում՝ 67 ավտոմեքենայից 62-ի վարորդները երթևեկել են անսթափ:
Մրցույթի նպատակն է՝ բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:
Մսամթերքի, ներառյալ՝ երշիկեղենի արտադրության ծավալը կազմել է 6 հազար 936,7 տոննա` ավելանալով 15,7 տոկոսով:
«Անհրաժեշտ են բարեփոխումներ քաղաքացիական հասարակության կյանքում». Սեյրան Օհանյան