Բաժիններ՝

ՀՀ որոշ ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-­ին` ժամը 19:30­-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Վայք­-Ջերմուկ ճանապարհահատվածը և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են բքի պատճառով: Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Վանաձորի, Կապանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարանի, Աշոցքի, Ախուրյանի, և Կոտայքի ավտոճանապարհներին բուք է: Նոյեմբերյանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ­տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Նախարարությունը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728