Բաժիններ՝

Որոնք են 2016թ. թոփ անունները

Հանրապետությունում 2016 թվականին ծնվել է 40 հազար 638 երեխա` 19 հազար 179 աղջիկ, 21 հազար 459 տղա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա տեղեկացմամբ, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.7 տոկոսով:

Նախոր տարի նորածիններին ամենաշատ տրված անուններն են աղջիկներին` Մարիա, Նարե, Մանե, տղաներին`Դավիթ, Նարեկ, Ալեքս:

2016 թվականին, թեկուզ փոքր, բայց նվազել է նաև ծնված աղջիկների և տղաների հարաբերակցությունը` 112 տղա, 100 աղջիկ: Կարինե Կույումջյանը նշեց, որ նախորդ տարիներին 100 աղջկա հաշվով ծնված տղաների ցուցանիշը 113 է եղել:

2016 թվականին հանրապետությունում արձանագրվել է 688 մեռելածնության դեպք, այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ նվազել է 14 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս