
«Անձամբ ես կարոտել եմ Չեմպիոնների լիգան». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» լխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում իր թիմի խաղալու շանսերի վերաբերյալ կարծիքով:
«Անձամբ ես կարոտել եմ Չեմպիոնների լիգան: Յուրաքանչյուր խաղ, որը ես այնտեղ չեմ խաղում, նշանակում է, որ իմ անհավանական խաղացած հանդիպումների թիվը չի ավելանում: Ես ամենաերիտասարդ մարզիչն եմ, ով այնտեղ 100 հանդիպում է անցկացրել: Յուրաքանչյուր անգամ, երբ ես չեմ խաղում, ես հիացած չեմ լինում:
Բայց, իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդն» ինձանից շատ ավելի կարևոր է: Եվ կարևոր է այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես բոլորիս հայտնի է, ակումբ է Չեմպիոնների լիգայից: Մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի հաջորդ մրցաշրջանում խաղանք:
Մենք երկու տարբերակ ունենք այնտեղ խաղալու համար. առաջինը՝ Եվրոպայի լիգան հաղթելով, իսկ մյուսը՝ մրցաշրջանը քառյակում ավարտելով: Երկու տարբերակն էլ հասանելի են, և երկուսն էլ՝ դժվար: Բայց մենք համառորեն կաշխատենք դրա համար»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը