
Հայաստանում ավելացել է մսի և մսամթերքի արտադրությունը

Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին մսի արտադրության ծավալը կազմել է 82 հազար 918 տոննա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 5,6 տոկոսով:
Մսամթերքի, ներառյալ՝ երշիկեղենի արտադրության ծավալը կազմել է 6 հազար 936,7 տոննա` ավելանալով 15,7 տոկոսով:
Մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 17,3 տոկոսով` կազմելով 494,6 տոննա: