«Վերջնական փուլում են բանակցությունները. առաջիկա օրերին հստակություն կլինի». Լյուդմիլա Սարգսյան

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դեռ հստակ չգիտի՝ իրենք կմիանա՞ն «Ծառուկյան» դաշինքին, թե՞ ոչ։ 168.am-ի հետ զրույցում Լ. Սարգսյանն ասաց, որ այս պահին դեռ ընթանում են բանակցությունները։

«Վերջնական փուլում են բանակցությունները, առաջիկա օրերին հստակություն կլինի»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հե՞տ են գնում բանակցությունները՝ Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կտեսնենք, կտեսնենք, դեռ հստակ որևէ բան չկա»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք նա հնարավոր  համարո՞ւմ է, որ ոչ թե հենց «Ծառուկյան» դաշինքի, այլ ուրիշ ուժերի հետ մասնակցեն ընտրություններին։ Ի պատասխան՝ նա ասաց. «Եկեք հիմա չխոսենք այն մասին, թե ինչն է հնարավոր, ինչը չէ, կավարտվեն բանակցությունները, կլինի հստակ դիրքորոշում, որը կարտահայտենք»։

Տեսանյութեր

Լրահոս